Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Նրա միակ նպատակը իշխանությունը պահելու հեռանկարով յալանչիությունն է

Նրա միակ նպատակը իշխանությունը պահելու հեռանկարով յալանչիությունն է
10.01.2025 | 15:17

«Մենք ցանկանում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության մշտական համաձայնագիր ստորագրեն: Այս գործընթացում ուս-ուսի առաջ ենք գնում Ադրբեջանի հետ». Հաքան Ֆիդան

Բա Նիկոլն ինչո՞ւ է հրաժարվում Մինսկի խմբից, այլ միջնորդներից:

Թուրքիան սառը ցնցուղ է պահել Նիկոլի դավաճանական թեզերի վրա, թե Ադրբեջանի հետ ուղիղ է բանակցում: Ֆիդանի ասածը հենց նրա՛ ապացույցն է, որ Նիկոլին պարտադրել են հրաժարվել բոլոր դաշնակիցներից, որպեսզի միջնորդությունը մնա Թուրքիայի մենաշնորհը:

Ուրիշ տեղերում մեղավորներ փնտրել պետք չէ: Ոչ ոք Հայաստանի նկատմամբ դավաճանություն չի գործել, բացի Նիկոլից, ոչ ոք չի միջնորդի, եթե դրա համար չդիմի Ադրբեջանը կամ Հայաստանը: Ադրբեջանը դիմել է Թուրքիային ու ստացել աջակցություն: Նիկոլը հրաժարվել է Ռուսաստանի ու Իրանի միջնորդությունից ու Թուրքիայի դեմ հայտնվել է իր ամբողջ մերկությամբ:

Կասեք՝ Ֆրանսիային ու Ամերիկային է դիմել, ԵՄ անդամակցության է գնում և այլն: Այո, կա էդպիսի բան: Բայց գոնե մի անգամ լսե՞լ եք, որ Ֆրանսիային, Ամերիկային կամ ԵՄ-ին դիմած լինենք՝ հայ-ադրբեջանական կարգավորման միջնորդության համար: Մի Մինսկի խումբ կար՝ դա էլ է լուծարում, իսկ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություններն արդեն վաղուց արհամարհված են:

Այս մարդն անընդունակ է, չի ուզում, չի կարող վարել արտաքին քաղաքականություն: Նրա միակ նպատակը իշխանությունը պահելու հեռանկարով յալանչիությունն է, իսկ այդպիսի «շուստրի գեղցու» վրա ոչ մի լուրջ երկիր խաղադրույք չի անելու: Միայն՝ Էրդողանն ու Ալիևը, այն էլ՝ Հայաստանը կուլ տալու հեռանկարով:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 4063

Մեկնաբանություններ